ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Բեգլարյան» բժշկական կենտրոնը Հայաստանի առաջին մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարն է, որը հիմնադրվել է 1920թ.-ին: Կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ բաժանմունքները, որտեղ իրականացվում է բնակչության մանկաբարձագինեկոլոգիական օգնության ողջ ծավալը ժամանակակից բուժսարքավորումներով և բուժական մեթոդներով: Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ, այդ թվում՝ բժշկական գիտությունների 2 դոկտորներ, մեկ տասնյակից ավելի թեկնածուներ և դոցենտներ: Առաջատար մասնագետներն իրականացնում են բոլոր բարդ մանկաբարձագինեկոլոգիական վիրահատությունները, այդ թվում՝ լապարոսկոպիկ եղանակով: Կենտրոնում գործում է հանրապետությունում խիստ սակավաթիվ մանկական գինեկոլոգիայի բաժանմունքը, ինչպես նաև իրականացվում է անհաս նորածինների խնամքի երկրորդ փուլը:
«Բեգլարյան» ԲԿ-ն Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի հիմնական բազան է:
Ամբիոնը ղեկավարում է կենտրոնի գիտական գծով խորհրդատուն՝ բ.գ.դ. պրոֆեսոր Արմինե Հարությունյանը: Բացի տեղացիներից ամբիոնում ուսուցում են անցնում նաև արտերկրից ժամանած մեր հայրենակիցները և անգլալեզու ուսանողները, կազմակերպվում է մանկաբարձ-գինեկոլոգների պատրաստման գործընթացը կլինիկական օրդինատուրայում: Շարունակական բժշկական կրթության շրջանակներում կենտրոնում մասնագիտական վերապատրաստում է անցնում մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի ծննդօգնության հիմնարկներում աշխատող ավագ և միջին բուժանձնակազմը:
Կենտրոնը համագործակցում է արտասահմանյան առաջատար
կլինիկաների հետ, մասնավորապես Փարիզի, ԱՄՆ-ի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի: Կազմակերպվում
են կոնֆերանսներ, գիտաժողովներ, սեմինարներ, տեսակամուրջներ, որոնց ընթացքում իրականացվում
է փորձի փոխանակում:
Տարիներ
Այցելուներ
Բժիշկներ
Բաժանմունքներ
ԿԱՐԾԻՔՆԵՐ
Առաջատար կլինիկա` Հայաստանում, որտեղ պացիենտներին ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ և բազմապրոֆիլ բուժօգնություն...
Շնորհակալ եմ կենտրոնի բոլոր բժիշկներից, ցուցաբերած օգնության համար
Հոգատար և պրոֆեսիոնալ բուժանձնակազմ։ Հոգաչափ շնորհակալ եմ