ՀՀ, ք․Երևան, Աբովյան 56
  +374 41 28 88 10, +374 55 38 88 10, 
  +374 10 56 45 19 (շուրջօրյա)
  beglaryancenter@gmail.com
Արգանդի բազմահանգույց միոմա
42 տարեկան կինը, ով դեռ չի հասցրել մայրանալ, դիմել էր մեզ, երբ արդեն շատ բուժհաստատություններում էր եղել։

42 տարեկան կինը, ով դեռ չի հասցրել մայրանալ, դիմել էր մեզ, երբ արդեն շատ բուժհաստատություններում էր եղել։ 


Հղիություն չի ունեցել, գանգատվում էր ցավից գոտկային շրջանում, դաշտանը ցավոտ էր, ցիկլը՝ անկանոն։ Նրան հաղորդել էին, որ պետք է կատարվի արգանդի էքստիրպացիա, քանի որ անհնար է պահպանել այն։

 

Բայց նա դեռ չէր եկել մեզ մոտ։ Ախտորոշել ենք անոմալ արգանդային արյունահոսություն, արգանդի բազմահանգույց միոմա։

 

Ժամանակին ու ճիշտ կազմակերպված գործողությունների արդյունքում, հաշվի առնելով բուժառուի մանկածնման ֆունկցիան պահպանելու՝ մեր վճռականությունն ու նրա ցանկությունը, կատարել ենք օրգան պահպանողական վիրահատություն, կոնսերվատիվ միոմէկտոմիա։ Արգանդի խոռոչի ամբողջականությունը չի խախտվել։ Բուժառուն դուրս է գրվել առողջ ու լիահույս, որ երեխաներ է պարգևելու մեր ազգին։

 

Եվս մեկ հաղթանակ ու ապացույց, որ, Բեգլարյան բժշկական կենտրոն այցելելիս, հայտնվում եք բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված բժիշկների հոգատար աշխարհում։

 

Վիրահատարանում էին Արմինե Հարությունյանը Տիգրան Տեր-Իսահակյանը Հակոբ Խաչատրյանը

Առողջ եղեք ու ժամանակ մի կորցրեք՝ դիմեք մեզ..

n2
n3
Scroll to Top